Կառավարությունը վարկ տրամադրեց «Հին Երևան» ծրագրի իրականացման համար

Աֆրիկյանների շենքը Երևանում, արխիվ

Այսօր կառավարությունը որոշեց «Դի ընդ Էյջ Գրուպ» ընկերությանը պետբյուջեից տրամադրել 10 միլիոն դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ` «Հին Երևան» ծրագրի իրականացման համար։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում մեծ թվով քաղաքացիների և շինարարի միջև առաջացել են բնակարանային խնդիրներ, և այժմ փորձ է արվում դրանց լուծում տալ:

Կարևորելով «Հին Երևան» ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ ծրագրի կյանքի կոչման համար կառավարությունն այս քայլով աջակցում է ընկերությանը: