Զախարյան․ Հոսանքի թանկացման փոխհատուցումը կվճարվի մինչև սեպտեմբերի 20-ը

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան, արխիվ

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի՝ 6․93 դրամով բարձրացման դիմաց փոխհատուցումը բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունը կվճարի մինչև սեպտեմբերի 20-ը:

Նախարարը կառավարության նիստի ժամանակ հայտնեց նաև, որ մինչև 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության և փոքր ու միջին ձեռնարկությունների ցուցակները և փոխհատուցման ծավալները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի հետ ճշտվում են, մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն:

Մանրամասները տե՛ս այստեղ