Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի Թուրքիա

Սեպտեմբերի 9-ին երկօրյա այցով Թուրքիա կմեկնի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տուսկը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։

Տուսկը մտադիր է այցելել նաև Թուրքիայի փախստականների ճամբարներից մեկը։

Անցած շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած դեսպանների կոնֆերանսի ժամանակ Եվրախորհրդի նախագահը խոսել էր փախստականների հարցերով Եվրամիության և Թուրքիայի միջև խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։