Բելգիացի պատգամավորները կայցելեն Ղարաբաղ

Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունն այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշարձանին և լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը», - փոխանցում է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Բրյուսելի ֆրանկոֆոնիայի խորհրդարանի ղեկավար Ժյուլի դը Գրոտը նշել է, որ իրենք առաջիկայում այցելելու են Լեռնային Ղարաբաղ՝ որոշակի առաքելություն ունեն իրականացնելու։ «Մենք համատեղ ուժերով պետք է որոշակի խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնենք», - ասել է Ժյուլի դը Գրոտը։