Ցուցարարները Քիշնևում վրանային ավան են հիմնել

Մոլդովա - Ցուցարարները Քիշնևի կենտրոնում վրանային քաղաք են հիմնել

Մոլդովայում զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցները այսօր վրանային քաղաք են հիմնել մայրաքաղաք Քիշնևում՝ հայտարարելով, որ չեն հեռանա այդտեղից, մինչև իրենց պահանջները չկատարվեն:

Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարական և արտահերթ ընտրությունների անցկացում՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ բանկային խարդախության մասին, որի հետևանքով երկրի երեք դրամատներից շուրջ 1 միլիարդ դոլար էր անհետացել: