Պորոշենկո. «սա առաջին խաղաղ շաբաթն էր հակամարտության գոտում»

Ոկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

«Այս շաբաթն առաջինն էր անցող տարում, որի ընթացքում հակամարտության գոտում կրակոցներ չեն հնչել»: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, նշելով, որ հրադադարի մասին համաձայնագիրը վերջապես սկսել է կյանքի կոչվել:

«Այսօր մենք առաջին շաբաթն ենք նշում այն պահից, ինչ հակամարտության գոտում կրակոցներ չեն հնչում: Առաջին անգամ Միսնկի համաձայնագրերն ամբողջությամբ կատարվում են: Տարբեր միջադեպերի պատճառով, իհարկե, եղել են զոհեր ու վիրավորներ, սակայն, փոխհրաձգություններ և հրետակոծություններ չկան»,-հավելել է Պորոշենկոն: