Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականները։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակիցները։

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - ասված է հաղորդագրությունում։