«Ժառանգություն»-ը միանում է «ոչ»-ի ճամբարին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է «ոչ»-ի ճամբարին։

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց, որ այսօրվանից արդեն հանդիպումներ կսկսեն սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ։

Նախորդ շաբաթ «Ժառանգություն»-ը մերժեց նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման հրավերը։ Օրեր անց, սակայն, խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանդիպեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ։

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունում է՝ «Ժառանգություն»-ում տարաձայնություններ ու կարգապահական խնդիրներ կան։ Նա չի բացառում, որ որոշ մարդիկ նորից հանդիպումներ ունենան սահմանադրական բարեփոխումները նախաձեռնողների հետ, սակայն ընդգծում է՝ «դա կուսակցության անունից չի լինի»։

Մանրամասներն՝ ավելի ուշ