Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը խաղաղության կոչ է անում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է սահմանային բախումների մասին լուրերին:

«Թե Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հաղորդում են ականանետների և ծանր զինատեսակների օգտագործման մասին: Եթե դա ճիշտ է, սա իրավիճակի վտանգավոր սրացում է: Մենք պետք է աշխատենք հանուն խաղաղության», - գրել է Ջեյմս Ուորլիքը: