Ջեյմս Ուորլիքն արձագանքել է սահմանային գնդակոծումներին

Մեկնաբանելով վերջին օրերին շփման գծում լարվածության շեշտակի աճը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս է կողմերին կոչ արել՝ թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Մենք առաջարկում ենք վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունները շարունակելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է ամերիկացի դիվանագետը: