Ռուսաստանում այսօր նախատեսվում է հրապարակային դատավարություն Ստալինի դեմ

Ստալինի կիսանդրին Ռուսաստանի Լիպեցկի մարզում, արխիվ

Ռուսաստանում այսօր նախատեսվում է հրապարակային դատավարություն կազմակերպել Իոսիֆ Ստալինի դեմ, հայտնել է Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան։

Մասնակիցները գնահատականներ են տալու Ստալինի՝ անցած դարի 20-ականներից մինչև նրա մահն ընկած ժամանահատվածի գործողություններին։