Վրաստանի արտգործնախարարությունը կղեկավարի ֆինանսիստ Կվիրիկաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնագիտությամբ ֆինանսիստ Գեորգի Կվիրիկաշվիլիին նշանակել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Կվիրիկաշվիլիին մինչ այդ ղեկավարում էր երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: