Իրանի խորհրդարանի նախագահն աջակցություն է հայտնել միջուկային համաձայնագրին

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանի, արխիվ

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր աջակցությունն է հայտնել գերտերությունների հետ միջուկային ծրագրի շուրջ ընդունված համաձայնագրին։

Նյու Յորքում նա նշել է, որ Թեհրանը բանակցությունների ժամանակ ցույց է տվել, որ զենքի կիրառումը և ահաբեկումը արդյունավետ չեն։