Ձերբակալվել է Ավստրիայում 71 միգրանտների սպանության մեջ կասկածվող 5-րդ անձը

Հունգարիայի ոստիկանությունը հաղորդում է Ավստրիայում 71 միգրանտների սպանության մեջ կասկածվող հինգերորդ անձի ձերբակալության մասին։

Ձերբակալված հինգ կասկածյալներից չորսը Բուլղարիայի քաղաքացիներ են, մեկը՝ Աֆղանստանի։

Իշխանությունների պնդմամբ՝ ձերբակալվածները մարդկանց ապօրինի ճանապարհով փոխադրող կազմակերպության անդամներ են։