Պորոշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Դոնեցկի բնակիչներին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Դոնեցկին՝ քաղաքի օրվա կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Դոնեցկի բնակիչներին քաղաքի օրվա կապակցությամբ: Մենք անպայման վերականգնելու ենք ավերված քաղաքն ու գյուղերը: Դոնբասը կա և կմնա ուկրաինական», - մասնավորապես ասված է ուղերձում։

Դոնեցկը Ուկրաինայի արդյունաբերական և ֆինանսական կենտրոններից մեկն է, սակայն 2014 թվականի գարնանն այն անցել է ռուսամետ անջատականների վերահսկողության տակ։