ԱՄՆ-ը մտադիր չէ Իրանում դեսպանատուն բացել

Ջոն Քիրբի

Մեկնաբանելով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վերաբացման լուրը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները նման մտադրություն չունի։

«ԱՄՆ-ը մտադիր չէ դա անել։ Մենք ուզում ենք տեսնել, որ Իրանը պատժամիջոցների չեղարկումից հետո և գումար ստանալուց առաջ ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ հասնելու համաձայնության արդյունքներին։ Այսօր մենք կենտրոնացած ենք դրա վրա»,- ԱՄՆ-ի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Քիրբին։