«Ռուսական երկաթուղիները» նոր ղեկավար ունի

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախկին նախագահ Վլադիմիր Յակունին, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տրանսպորտի նախարարի տեղակալ Օլեգ Բելոզերովին նշանակել է «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ռուսաստանի պետական ամենախոշոր կորպորացիաներից մեկի` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը մի քանի օր առաջ հրաժարական էր տվել, հայտարարելով, թե իրեն աշխատանք է առաջարկվել ՌԴ Դաշնային խորհրդում:

2005 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ղեկավարող Յակունինի անունը ռուսաստանյան մամուլում հաճախ էր ուղեկցվում կոռուպցիոն գործարքների հետ կապված սկանդալներով: