Ստամբուլում ձերբակալվել է երկու զինյալ

Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են այսօր Ստամբուլում կրակոցներ արձակած երկու զինյալի:

Նռնակներով և ինքնաձիգներով զինված անձինք կրակոցներ են արձակել կառավարության գրասենյակի պահպանությունն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:

Ոստիկանությունը հայտարարել է, թե զինյալներն ահաբեկչական խմբավորումից են: