Բելառուսի ԶՈւ ՌԷՊ վարչության պետն այցելում է Հայաստան

Օգոստոսի 17-20-ը Բելառուսի զինված ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) վարչության պետ, գնդապետ Ի. Դանիլչիկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ պատվիրակությունը կմասնակցի երկկողմ բանակցություններին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնում: