Նվազել է կարգազանցության հակում ունեցող զինծառայողների թիվը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված բանակային 3-րդ զորամիավորման գործունեության արդյունքների կատարողականին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն արձանագրել է, որ 2015 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում 25 տոկոսով նվազել է կարգազանցության հակում ունեցող զինծառայողների թիվը։ Նվազել են նաև արտակարգ դեպքերն ու պատահարները:

Ամփոփելով զեկույցը՝ զորամիավորման հրամանատարն ընդգծել է, որ բանակային զորամիավորման ենթակա զորամասերն ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանների և կատարելու առաջադրված խնդիրները: