Սրտի անհետաձգելի վիրահատության պետական ֆինանսավորումը կրկնապատկվում է

Կառավարության շենքը Երևանում

Գործադիրն այսօր փոփոխություն կատարեց իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում և 2015 թվականի պետբյուջեում:

Փաստաթղթի ընդունմամբ՝ ակնկալվում է ապահովել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մինչև 2015 թվականի տարեվերջ լիարժեք կազմակերպումը և ֆինանսավորումը:

Վարչապետի դիտարկմամբ՝ կառավարությունը, փաստորեն, կրկնապատկում է սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսված ֆինանսական հատկացումը՝ ավելի վաղ տրամադրած 500 միլիոն դրամին ավելացնելով ևս 500 միլիոն դրամ: