Բելառուսցի երկու ընդդիմադիրները պատրաստվում են առաջադրվել ընտրություններում

Բելառուսում ընդդիմադիր երկու քաղաքական գործիչներ՝ տնտեսագետ Վիկտոր Տերեշչենկոն ու լիբերալ դեմոկրատների առաջնորդ Սերգեյ Հայդուկովիչը հայտարարել են, որ իրենց հաջողվել է հավաքել անհրաժեշտ 100 հազար ստորագրությունները՝ հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու համար։