Իրանում նախկին նախագահի որդին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել

Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի, արխիվ

Փակ դռների հետևում անցկացված դատավարությունից հետո 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդին։

Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանին մեղավոր է ճանաչվել ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ միջոցները վատնելու համար։

Նախկին նախագահի որդին պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։