Իրաքի վարչապետը բարեփոխումներ է առաջարկում կառավարությունում

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, արխիվ

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին բարեփոխումներ է առաջարկել կառավարությունում՝ ի պատասխան վերջին շաբաթների ընթացքում գործադիրի դեմ երկրում ահագնացող բողոքի ալիքի։

Աբադին առաջարկում է վերացնել փոխնախագահների ու փոխվարչապետների պաշտոնները՝ դրանով նվազեցնելով ծախսերն ու պայքարելով կոռուպցիայի դեմ։

Իրաքի վարչապետը նաև առաջարկել է դադարեցնել կուսակցական ու կրոնական քվոտաներով նախարարական պորտֆելների բաժանումը։

Ըստ վարչապետի՝ նախարարների կաբինետն ընդունել է բարեփոխումների առաջարկը։

Այս պահին Իրաքում պաշտոնավարում է երեք փոխնախագահ ու երեք փոխվարչապետ։