«Մաքրման աշխատանքներ» Իրանի Փարչինի ռազմակայանում

Իրան - Փարչինի ռազմակայանը 2012 թվականի օգոստոսին արբանյակից արված լուսանկարում

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի պնդմամբ՝ Իրանի Փարչինի ռազմակայանի տարածքում հնարավոր է վերջին օրերին մաքրման աշխատանքներ են տեղի ունենում։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կասկածներ ունեին, որ այս կայանի տարածքում էր Իրանը կատարում միջուկային զենքի հետ կապված փորձարկումներ:

Հետազոտական կենտրոնը մատնանշում է արբանյակից արված լուսանկարները, որոնցում նկատվում են տարածքում աշխատող մեծ մեքենաներ և բուլդոզերներ, հեռացվող բեռնարկղեր։

Թեհրանը հերքում է պնդումները՝ վստահեցնելով, որ իրականում ռազմակայանի տարածքում ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել։