Ղազախստանը վավերացրեց ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարևը ստորագրել է օրենքը, համաձայն որի Ղրղըզստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը:

Ավելի վաղ ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցելու համաձայնագիրը վավերացրել են միության անդամներ Հայաստանը, Բելառուսը և Ռուսաստանը: