Ընդդիմադիր գործչին ազատ արձակելու պահանջով ցույցեր Ռուսաստանում

Անդրեյ Պիվովարով, արխիվ

Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, տեղի են ունենում բողոքի ակցիաներ ի պաշտպանություն երկրի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի գլխավորած ՊԱՌՆԱՍ կուսակցության կալանավորված ներկայացուցիչ Անդրեյ Պիվովարովի:

Ընդդիմադիրները պահանջում են ազատ արձակել իրենց գաղափարակցին և դադարեցնել քաղաքական հետապնդումները:

Պիվովարովին մեղադրում են ներքին գործերի նախարարության գրանցամատյանում ընդգրկված քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը խախտելու մեջ: