ԵԱՀԿ դիտորդները Դոնբասում ռուսական զինուժ են տեսել

Իրադրությունը Արևելյան Ուկրաինայում օգոստոսի 4-ի դրությամբ

ԵԱՀԿ դիտորդները հայտարարել են, որ Դոնբասում արձանագրել են ռուսական զորքերի ներկայություն:

Դիտորդական առաքելությունը փոխանցում է ռուսական զինված ուժերի ներկայացուցչի վկայությունը, որ իրենք ռուսական օդային պաշտպանության Օրենբուրգի 16-րդ բրիգադի դեսանտայիններ են: Ըստ դիտորդների, այդ զինծառայողների համազգեստների վրա տարբերանշան չկա: