Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկին, արխիվ

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը հայտարարել է, որ կառավարությանն է ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 5-րդ փաթեթը:

Նա ասել է, որ Ղրիմի բռնակցմանը հաջորդած տնտեսական խնդիրները Ռուսաստանին կստիպեն վաղ թե ուշ նստել բանակցային սեղանի շուրջ: