Ռուսաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցուցակ է հաստատվել

Ռուսաստանյան անձնագրեր, արխիվ

Ռուսաստանում հաստատվել է գործատուների կողմից ամենապահանջված մասնագետների ցուցակը, որոնք կարող են հեշտացված կարգով երկրի քաղաքացիություն ստանալ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն:

Այդ մասնագետներն են բժիշկները, ինժեներները, փականագործները, էլեկտրամոնտաժողները, ինչպես նաև մաթեմատիկոսներն ու տնտեսագետները: Նրանք պետք է Ռուսաստանում մշտապես աշխատեն նվազագույնը երեք տարի, ինչից հետո իրավունք կունենան քաղաքացիության հայտ ներկայացնել: