Նարեկ վարդապետ Ավագյանը՝ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոս, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Նարեկ վարդապետ Ավագյանը նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Արթիկի թեմի նախկին առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, հիշեցնենք, այժմ Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդն է: