Բարզանին կոչ է անում ՔԲԿ-ի զինյալներին հեռանալ Իրաքի քրդական շրջանից

Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին կոչ է արել «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալներին հեռանալ հյուսիսային Իրաքից, որպեսզի կանխեն Թուրքիայի օդային հարվածները այդ տարածաշրջանում, ինչը քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ է դարձել:

Օգոստոսի 1-ին Թուրքիայի հերթական օդային հարվածների հետևանքով հյուսիսային Իրաքում առնվազն վեց մարդ է զոհվել: