«Ոտքի՛, Հայաստան»-ը պատրաստվում է «շրջափակել հրապարակի փողոցները»

«Ոտքի’ Հայաստան» շարժման անդամներ Անդրիաս Ղուկասյան, Դավիթ Սանասարյան, արխիվ

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարում է, որ «ոստիկանությունը շարունակում է ապօրինի գործողություններով խոչընդոտել շարժմանը՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն»:

Շարժումը տեղեկացնում է, որ «ոստիկանությանն օրինական դաշտ բերելու համար» այսօր 19:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածը շրջափակելու է Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:

«Ոտքի՛, Հայաստան»-ը հորդորում է բոլոր վարորդներին նշված ժամանակահատվածում շրջանցել հրապարակն ու հարակից փողոցները: