Դեմիրթաշը քննադատում է Սիրիայում անվտանգության գոտու Անկարայի առաջարկը

Թուրքիա - Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը ելույթ է ունենում խորհրդարանում, Անկարա, 28-ը հուլիսի, 2015թ․

Թուրքիայի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Հյուսիսային Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի առաջարկը փորձ է խանգարելու քրդերին վերահսկել իրենց տարածքները։

ԱՄՆ-ը ավելի վաղ համաձայնել է Թուրքիայի այս առաջարկին։