Պուտինը Բլատերին արժանի է համարում Նոբելյան մրցանակի

Վլադիմիր Պուտինը և Յոզեֆ Բլատերը Սանկտ Պետերբուրգում, 25-ը հուլիսի, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ՖԻՖԱ-ի ղեկավար Ժոզեֆ Բլատերն արժանի է Նոբելյան մրցանակի:

Հիշեցնենք, հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Պուտինին՝ Բլատերը վստահեցրել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2018 թվականին կանցնի հենց Ռուսաստանում: