ԱԺ-ում կներկայացվի հաղորդում «Նաիրիտ»-ի վերաբերյալ

«Նաիրիտ» քիմիական գործարանը Երևանում, արխիվ

Վաղը Ազգային ժողովում կներկայացվի հաղորդում «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները եւ ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: