ՖԻՖԱ-ն վերահաստատել է 2018-ի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը

Կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կառույցի գործադիր կոմիտեում կարողացել է անցկացնել արձանագրություն, որով կոմիտեն վերահաստատել է 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանում կազմակերպելու որոշումը։ Այդ մասին Բլատերը երեկ հայտարարել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։

Երեկ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի է ունեցել 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտվել է E խմբում, որտեղ ընդգրկված են նաև Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի ընտրանիները: