ՄԱԿ-ում կքվեարկվի օդանավի կործանման հարցը դատարանին փոխանցելու առաջարկը

Մալայզիական ինքնաթիռի բեկորները Ուկրաինայի արևելքում, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հուլիսի 29-ին պետք է քվեարկության դրվի անցյալ տարի Դոնբասի շրջանում մալայզիական օդանավի կործանման հանգամանքները միջազգային դատարանում հետաքննելու առաջարկը, որին կողմ են Մալայզիան, Հոլանդիան, Ավստրալիան, Բելգիան և Ուկրաինան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ասել էր, թե այդ առաջարկը վաղաժամ և ոչ արդյունավետ է համարում։ Ենթադրվում է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի կենթարկի առաջարկը։