Մեդվեդևը ակնկալում է, որ Ռուսաստանի տնտեսությունը տարեվերջին կսկսի աճել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ, Գորկի նստավայր, 23-ը հուլիսի, 2015թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով երկրի տնտեսության մասին, նշել է, որ ակնկալում է՝ մեկուսացումից տուժած տնտեսությունը կրկին կսկսի աճել տարվա վերջին։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա բարելավել տնտեսական կապերը Եվրոպայի հարավարևելյան բարեկամ երկրների հետ։