Սարգսյանը շնորհավորել է ալ-Սիսիին

Հայաստանի և Եգիպտոսի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 9-ը մայիսի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին՝ երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: