Նալբանդյանն ընդունել է Բորդյուժային

ՀԱՊԿ գործադիր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը և շարունակելու է հետևողական ջանքերը կազմակերպության շրջանակում դաշնակցային գործակցության ամրապնդման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին, ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանն առնչվող հարցերին։

Արծարծվել են Հավաքական անվտանգության խորհրդի՝ անցյալ տարեվերջին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։