Ձերբակալվել է Ղրղըզստանի նախագահի գրասենյակի ղեկավարը

Ղրղըզստանի նախագահական գրասենյակի ղեկավար Դանիար Նարիմբաևը ձերբակալվել է կաշառակերության կասկածանքով, հաղորդում է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեն:

Նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Նարիմբաևին աշխատանքից ազատել է ձերբակալությունից 5 օր հետո միայն:

Նախկին պաշտոնյան իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, թե սա կառավարությանը վարկաբեկելու փորձ է: