Բակո Սահակյանը պարգևատրեց Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Ինչպես հաղորդում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը՝ պարգևը Աթբաշյանին շնորհվել է «Լեռնային Ղարաբաղին մատուցած ծառայությունների համար»: