Դեռևս պարզ չեն ԱՄՆ զինծառայողներին սպանելու դրդապատճառները

Your browser doesn’t support HTML5

Ամերիկայի Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել 24-ամյա Մոհամադ Յուսուֆ Աբդուլազիզի հրեշավոր արարքի դրդապատճառները:

CNN-ի փոխանցմամբ, նախօրեին նահանգի Չատանուգա բնակավայրի երկու ուսումնա-ռազմական կենտրոններում ամերիկյան չորս զինծառայողների գնդակահարած և ոստիկանների պատասխան կրակոցներից սպանված երիտասարդը երբևէ չի կասկածվել ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ և ներառված չի եղել, այսպես կոչված, ռիսկի բազայում:

Մոհամադ Յուսուֆ Աբդուլազիզը ծնվել է Քուվեյթում, ուներ Հորդանանի, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն: