Թբիլիսին Մոսկվային մեղադրում է սադրիչ գործողությունների մեջ

Վրաստանի ԱԳՆ-ի շենքը Թբիլիսիում

Վրացական արտգործնախարարությունը Ռուսաստանին մեղադրում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված սադրիչ գործողությունների մեջ։

Վրաստանը նշում է, որ Ռուսաստանը «Ցխինվալիի տարածաշրջանում»՝ Հարավային Օսիայում զորավարժություններ է անցկացնում, ինչը Թբիլիսին համարում է վրացական Սահմանադրության, ինչպես նաև միջազգային իրավունքի խախտում։