Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

Քննություններ Երևանում, արխիվ

Բուհերի ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները մինչև հուլիսի 20-ը ժամը 18-ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Այդ մասին հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: