Թուրքիայում Սիրիա անցնել և ԻՊ-ին միանալ փորձող 45 օտարերկրացի է ձերբակալվել

«Իսլամական պետության» զինյալներ, արխիվ

Թուրքիայում անօրինական կերպով Սիրիայի սահմանը հատելու և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը միանալու փորձի ժամանակ 45 օտարերկրացի է ձերբակալվել: Նրանց մեջ եղել են նաև կանայք և երեխաներ:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են: Այդուհանդերձ, Անկարայում Տաջիկստանի դեսպանատունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ պաշտոնական տվյալներ չունի ձերբակալվածների վերաբերյալ:

Ավելի վաղ Տաջիկստանի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց գնահատականներով՝ 300 տաջիկ արդեն իսկ միացել է Սիրիայում և Իրաքում տեղակայված «Իսլամական պետության» զինյալներին: