Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով 18 զինծառայող է զոհվել

Օմսկում փլուզված զորանոցը

Ռուսաստանի Օմսկի մարզում զորանոցի փլուզման հետևանքով 18 զինծառայողներ են զոհվել, 19-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, այս պահի դրությամբ ևս 5-ը անհետ կորած են։

Հարուցվել է քրեական գործ անփութության հատկանիշներով։