Դոնբասում իրավիճակը «կայուն անհանգիստ է»

Ուկրաինական «Դոնբաս» գումարտակը Դոնբասում զորավարժությունների ժամանակ, արխիվ

Վերջին մեկ օրում Դոնբասում կայուն անհանգիստ վիճակ է: Ռուսամետ անջատականները ուկրաինական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ արձակել են շուրջ 50 կրակոց, 26 կրակոց եղել է Մինսկի համաձայնագրով արգելված զինատեսակներից: Այս մասին հայտնել է ուկրաինական բանակի լրատվական ծառայությունը:

ԵԱՀԿ դիտորդական հատուկ խումբը հինգշաբթի օրը արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտման 300 դեպք՝ Դոնեցկի օդանավակայանի շրջանում: