Ոստիկանները հեռացրեցին ցուցարարներին Բաղրամյանի բանուկ մասից, վերականգնեցին երթևեկությունը

Ոստիկանները հեռացնում են ցուցարարներին Բաղրամյան պողոտայի բանուկ մասից, Երևան, 6-ը հուլիսի, 2015թ․

Ոստիկանները ցուցարարներին հեռացրեցին Բաղրամյան պողոտայի բանուկ մասից, որտեղ նրանք մտադիր էին շարունակել նստացույցը:

Բախումներ չեղան, սակայն փողոցը լքել հրաժարվողներին իրավապահները հեռացնում էին ստիպողաբար՝ ուժով:

Մի քանի տասնյակ ցուցարարներ տարվեցին ոստիկանություն:

Երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգնվեց: